1 նոյեմբերի 2012 - 20:55 AMT
Շեքհար Կապուրը կպայքարի արգելքների դեմ, որոնք սպասում են նրան Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ

Անվանի հնդիկ ռեժիսոր Շեքհար Կապուրը որոշել է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է հնդկական Zeenews-ը, նա Twitter-ի իր էջում գրել է, որ կմեկնի Հայաստան, որպեսզի ուսումնասիրի Հայոց ցեղասպանության թեման և հնարավոր է, ֆիլմ նկարահանի այդ պատմական փաստի մասին:

«Դա համաշխարհային պատմության մաս է և, կարծում եմ, ամենախայտառակ էջերից է»,- համոզված է Կապուրը: Ռեժիսորը գիտի, որ ֆիլմի ստեղծման ճանապարհին նրան սպասում են մեծ արգելքներ: «Ես պատրաստ եմ պայքարել և հավատում եմ հաղթանակին:

Ես չեմ հանձնվի»,- ընդգծել է ռեժիսորը: