1 նոյեմբերի 2012 - 21:05 AMT
Սիրիական կառավարական զորքերը մարտեր են մղում ապստամբների հետ Զամալիկա բնակավայրում

Սիրիական կառավարական զորքերը մարտեր են մղում ապստամբների հետ Դամասկոսի մոտ գտնվող Զամալիկա բնակավայրում:

Զորքերի և զինված ընդդիմության միջև բախումներ են տեղի ունեցել Հաջիրա և Սեյիդա Զեյնաբ արվարձաններում, Դեյր էզ Զոր քաղաքում, ինչպես նաև Համա նահանգում, ընդ որում զորքերին հաջողվել է ոչնչացնել մեծ թվով ապստամբների:

Հաղորդագրությունն են ստացվում, որ սիրիական զինծառայողները վնասազերծել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր Դեյր էզ Զորում, որոնք պետք է պայթեին Իդ ալ Ադհա մահմեդական տոնի ժամանակ, հաղորդում է Ռոսբալտը: