Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչին չի հաջողվի վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանում համոզված են Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունում, որը կազմում են «Միասնական ազգային շարժման» (ՄԱՇ) պատգամավորները:
Ինչպես կարծում են Միխայիլ Սահակաշվիլիի համախոհները, երկու երկրների հարաբերությունները չեն փոխվի, քանի դեռ Ռուսաստանը գլխավորում է Վլադիմիր Պուտինը: «Զուրաբ Աբաշիձեն փորձ ունի, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման հարցում ես հոռետեսորեն եմ տրամադրված»,- ասել է փոքրամասնության պատգամավոր Ակակի Մինաշվիլին: