1 նոյեմբերի 2012 - 21:54 AMT
Սիրիացի ապստամբները սպանել են 28 զինվորների Դամասկոսի և Հալեպի միջև ՀԱԿ-երի վրա հարձակման ժամանակ

Սիրիացի ապստամբները սպանել են 28 զինվորների Դամասկոսի և Հալեպի միջև մի շարք բանակային հսկիչ-անցումային կետերի (ՀԱԿ) վրա հարձակման ընթացքում, հաղորդում են ընդդիմադիր ակտիվիստները:

Ակտիվիստների տվյալներով, ապստամբները գրավել են առնվազն մեկ հսկիչ-անցումային կետ: Սիրիայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել այդ տեղեկատվությունը: Միաժամանակ սիրիական զինված ուժերը շարունակում են Դամասկոսի արևելյան արվարձանի վրա ավիահարձակումները: