ԼՂՀ ՊԲ-ն Քարվաճառում երեկ տեղի ունեցած վթարի հետ կապված հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես, ասվում է. «ԼՂՀ ՊԲ-ն խորը ցավով տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին` ժամը 20.00-ի սահմաններում, Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող`
1. ավտոմեքենայի վարորդ, եֆրեյտոր Արթուր Հովհաննեսի Երեմյանը, ծնված 1960թ., ծառայում էր 1998թ-ից, 2. շարքային Գագիկ Կամոյի Վարդանյանը, ծնված 1982թ., ծառայում էր 2009թ-ից, 3. շարքային Սանասար Վաչիկի Փիլոյանը, ծնված 1969թ., ծառայում էր 2006թ-ից, 4. շարքային Մանվել Սանթրիի Աբիջանյանը, ծնված 1963թ., ծառայում էր 2009թ-ից:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 15 զինծառայողներ ժամը 23.45-ին հասցվել են Վարդենիսի ԿԶՀ: Ներկայումս կազմակերպվում է նրանցից 6-ի տեղափոխումը Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Վիրավորվածներն են`
1. Շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,
2. Սերժանտ Գևորգ Մնացականի Գևորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,
3. Շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,
4. Սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,
5. Շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,
6. Շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,
7. Սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,
8. Շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,
9. Շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,
10. Եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,
11. Շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,
12. Շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,
13. Կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ի,
14. Եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,
15. Շարքային Մանուկ Լևուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից,
ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացածի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին:
Պատահարի մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ»: