2 նոյեմբերի 2012 - 13:27 AMT
Ալեքսանդր Պոգորելով. Խասիկովը պատրաստ է Դրագոյի հետ մենամարտին 150 տոկոսով

Քիկբոքսինգի աշխարհի բացարձակ չեմպիոն Բատու Խասիկովի մարզիչ Ալեքսանդր Պոգորելովը պատմել է հայ մարզիկ Գագո Դրագոյի հետ մենամարտին պատրաստվելու մասին:

«Երբ մենք սկսեցինք աշխատել Բատուի հետ, հիմնական մենամարտը նախատեսում էինք Դրագոյի հետ: Ըստ իս, այժմ Բատուն իր կարիերայի ընթացքում լավագույն մարզավիճակում է և պատրաստ է 150 տոկոսով»,-Պոգորելովի խոսքն է փոխանցում allboxing.ru-ն:

Խասիկովի և Դրագոյի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Մոսկվայում: