«Ես ոչինչ չունեմ Վարդան Օսկանյանի դեմ, բայց նրան բարեգործության համար 2 միլիոնը տվել էր մորմոն, որն իր բարեգործական կազմակերպությունն ուներ», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Նա անդրադարձավ նաև քայքայիչ աղանդներից տուժած, մասնավորապես, հոգեբուժարաններում հայտնված մարդկանց:
«Աղվան Գյուլնազարյան: Այսօր հոգեբուժարանում է: Սարյան և Նալբանդյան փողոցներում բնակարաններ ունի, որոնք հիմա «Կյանքի խոսքի» անդամներն են օգտագործում: Քայքայիչ աղանդները, խարիզմատիկ եկեզեցիները մարդկանց բանջարեղեն են դարձնում: Եթե Ֆրանսիայում կրոնական ոստիկանություն կա, Հայաստանում ինչո՞ւ չի կարող լինել», - ասաց Ալեքսանդր Ամարյանը: