2 նոյեմբերի 2012 - 13:57 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը` նախագահի թեկնածու

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է 2013 թվականի նախագահական ընտրություններին: Իր մասնակցության վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր ես հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին: Սա ես անում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն և կամք, և մեղք այսօրվա իրավիճակի համար, և ուզում է մասնակցել դրա հաղթահարմանն, ապաքինմանը և թողությանը»,- իր հայտարարության մեջ նշեց Ր. Հովհաննիսյանը և հավելեց, որ չի հանդուրժելու սուտ և կեղծիք: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ եթե առաջիկա ընտրությունները լինեն ազատ ընտրություններ, Հայաստանը կունենա նոր նախագահ: Եթե չլինեն, ապա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կպայքարի, մինչև ժողովուրդը վայելի հաղթանակը: