2 նոյեմբերի 2012 - 14:18 AMT
«Բարսելոնան» շարունակում է գլխավորել աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբների ցանկը

Նոյեմբերի 2-ին Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ուժեղագույն ֆուտբոլային ակումբների հերթական վարկանիշային ցուցակը:

«Բարսելոնան» շարունակում է գլխավորել աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբների ցանկը: 2-րդ տեղում է Մադրիդի «Ատլետիկոն» 290 միավորով, երրորդ՝ «Ունիվերսիդադ դե Չիլին» 289 միավորով:

Տասնյակում են նաև «Բոկա Հունիորսը», «Ռեալը», «Չելսին», «Բավարիան», «Կորինտիանս Պաուլիստա Սա Պաուլուն», «Ատլետիկը» և «Տվենտեն»: