2 նոյեմբերի 2012 - 15:53 AMT
Վրաստանը պատրաստ է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ

Վրաստանը պատրաստ է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության շրջանակներում, հայտարարել է Վրաստանի ռեինտեգրման նորանշանակ նախարար Պաատա Զաքարեիշվիլին, հայտնում է «Կոմերսանտ» թերթը: Նա նշել է, որ չի կարելի թույլ տալ, որ Աբխազիան տնտեսապես ու տրանսպորտային առումով կապված լինի միայն Ռուսաստանի հետ:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Վրաստանի վարչապետը նոր հատուկ ներկայացուցիչ կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով: Այդ պաշտոնին է նշանակվել հայտնի դիվանագետ Զուրաբ Աբաշիձեն: