2 նոյեմբերի 2012 - 17:01 AMT
ԿԲ նախագահը Վիեննայում կմասնակցի բանկային վերահսկողության վերաբերյալ «Բազել 3» սեմինարին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 2-4-ը գտնվելու է Վիենայում` ԿԲ և «Global Association of Risk Professionals» (GARP) ընկերության կողմից համատեղ կազմակերպված բանկային վերահսկողության վերաբերյալ «Բազել 3» թեմայով սեմինարին մասնակցելու համար:

Սեմինարին մասնակցելու են նաև Հայաստանի առևտրային բանկերի ներկայացուցիչները, ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ: