2 նոյեմբերի 2012 - 19:30 AMT
Բրիտանացի երեխաներին Հելոուինի ժամանակ նվիրել են կոկաին

Երիտասարդ բրիտանացուն մեղադրել են թմրանյութեր տարածելու մեջ այն բանից հետո, երբ Հելոուինի ժամանակ նա իր տան մոտ եկած երեխաներին նվիրել է կոկաինով փաթեթներ: Այդ մասին գրում է The Guardian-ը: Միջադեպը տեղի է ունեցել Ռոյտոն քաղաքում: Հելոուինի գիշերը նվերներ «խնդրող» երեխաները քաղցրավենիքի փոխարեն ստացել են սպիտակ փոշիով փաթեթներ:

Երեխաների ծնողները նվերները տարել են ոստիկանություն: Շուտով ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա Դոնալդ Գրինին: