2 նոյեմբերի 2012 - 20:27 AMT
Լիբիայի խորհրդանի շենքից «շրջափակումը» կհանվի

Գրոհայինները, որոնք նախօրեին շրջափակել են Լիբիայի խորհրդարանը, սկսել են լքել շենքը: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ցուցարարները երկրի վարչապետ Ալի Զեյդանի հետ հանդիպման ընթացքում փոխզիջման են հանգել: Կառավարության ղեկավարը խոստացել է հաշվի առնել հավակնությունները, որոնք ներկայացվել են վերջերս ձևավորված կառավարության որոշ անդամներին:

Հինգշաբթի օրը զինված մարդիկ գրավել են Լիբիայի խորհրդարանի շենքը: