2 նոյեմբերի 2012 - 21:07 AMT
Chevron նավթային ընկերության շահույթը 3-րդ եռամսյակում նվազել է 33 տոկոսով

Ամերիկյան Chevron Corp նավթային ընկերության շահույթը 3-րդ եռամսյակում նվազել է արդյունահանման կրճատման, պրոֆիլակտիկ աշխատանքների և Կալիֆորնիայում գտնվող ձեռնարկություններից մեկում հրդեի պատճառով:

Մաքուր շահույթը նվազել է մինչև մեկ բաժնետոմսի համար 2,69 դոլար 2011-ի 3-րդ եռամսյակի 3,92 դոլարի փոխարեն: Chevron-ը նվազեցրել է նավթի և գազի արդյունահանումը մինչև 2,52 մլն բարել նախորդ տարվա 2,6 մլն բարելի փոխարեն: