Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում մոլեգնած «Սենդի» փոթորկը հարվածել է նաև նավթի գներին: Սև ոսկին էժանանում է ոչ շարունակական աճից հետո: WTI տեսակի նավթի արժեքը նվազել է մինչև 85,5 դոլար, Brent տեսակի՝ մինչև մեկ բարելի համար 107,5 դոլար:
Fox News-ը հաղորդում է ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալները, որոնց համաձայն աշխատատեղերի թվի աճը գերազանցել է շուկայի սպասումները՝ հոկտեմբերի տվյալներով 171 հազար: Լավատեսությունը զսպում է գործազրկության աճը՝ 7,9 տոկոս: