Մեծ Բրիտանիայի միջին դասի ներկայացուցիչների երկու երրորդը ցանկություն են հայտնել արտագաղթել թագավորությունից իրենց ընտանիքների հետ միասին: Նման որոշման պատճառը երկրում կյանքի որակի վատթարացումն է, ասվում է բրիտանացի գիտնականների հետազոտությունում:
«Նրանք ցանկանում են լքել Մեծ Բրիտանիան ֆինանսական խնդիրների, անշարժ գույքի գների բարձրացման, բրիտանական հասարակությանը պատկանելու զգացողությունը կորցնելու պատճառով»,- նշվում է Հադերսֆիլդի համալսարանի:
Բնակչության համար ցանկալի երկրների շարքում բրիտանացիներն անվանել են Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Կանադան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան: