2 նոյեմբերի 2012 - 22:04 AMT
Գերմանիայում քաղաքների կեսը տարին կավարտեն պարտքերով

Գերմանական քաղաքների կեսից ավելին տարին կավարտեն պարտքերով, գրում է Nachrichten-tv-ն՝ մեջբերելով Ernst & Young գործակալության հարցումը: Գործակալության ներկայացուցիչ Հանս Պետեր Բուսոնը նշել է, որ այդ կոմունաների մեկ երրորդն ընդունակ չեն իրենց ուժերով վճարել պարտքերը: Վերջին երեք տարվա ընթացքում կոմունաների 45 տոկոսը ստիպված են եղել պատրաստել տնտեսման պլաններ և վճարել պարտքերը: Գալիք երեք տարիներին դրանց քանակը կավելանա մինչև 64 տոկոս:

Սպասվում է, որ հարկ կլինի մեծ փողեր վճարել կենսաթոշակային ապահովագրությանը: Դրա հետ կապված կոմունալ իշխանությունները պետք է բարձրացնեն հարկերը, հաղորդում է lenta.ru-ն: