4 նոյեմբերի 2012 - 16:06 AMT
Իրանը հերքում է ուրանի հարստացումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը

Իրանական պաշտոնական անձինք հերքել են մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը դադարեցնելու մասին հաղորդագրությունները, հաղորդում է Fars գործակալությունը:

Ավելի վաղ ISNA գործակալությունը, մեջբերելով արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մոհամմեդ Հուսեյն Աֆսարին, հաղորդել է, որ Իրանը դադարեցրել է հարստացված ուրանի արտադրությունը:

Անհայտ աղբյուրը հայտնել է Fars գործակալությանը, որ հարստացված ուրանի արտադրությունն առանց խափանումների շարունակվում է: