4 նոյեմբերի 2012 - 17:09 AMT
ԱՄՆ երեք նահանգներում միաժամանակ կընտրեն նախագահ և կքվեարկերն մարիխուանայի օրինականացման համար

Վաշինգտոնի, Օրեգոնի և Կոլորադոյի ընտրատեղամասերում երեքշաբթի օրը միաժամանակ կընտրեն նախագահ և կքվեարկեն մարիխուանայի օրինականացման համար, հաղորդում է The Observer-ը:

Եթե մեծամասնությունը «կողմ» քվեարկեն, 21 տարեկանից բարձր քաղաքացիներին թույլ կտրվի տարածել և օգտագործել մարիխուանա: Այդ թեթև թմրանյութի օգտագործումը բժշկական նպատակներով արդեն թույլ է տրվել այդ նահանգներում, չնայած նրան, որ դա հակասում է դաշնային օրենքին, նշում է բրիտանական հրատարակությունը: