5 նոյեմբերի 2012 - 10:50 AMT
Բատու Հասիկով. Գագո Դրագոն տարբերակներ չուներ, քանի որ ես զրկել էի նրան անհրաժեշտ տարածությունից

Քիքբոքսինգի աշխարհի բացարձակ չեմպիոն Բատու Հասիկովը (Ռուսաստան) Գագո Դրագոյի (Գագիկ Հարությունյան) նկատմամբ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ մի փոքր զարմացել է, որ ամեն ինչ այդքան հստակ է աշխատել:

«Մի մոռացեք, որ ես բռնցքամարտել եմ մեծագույն մարզիկներից մեկի հետ, ով հայտնի է ոտքերով վտանգավոր հարվածներով: Գագոն այլ տարբերակներ չուներ, որովհետև ես զրկել էի նրան անհրաժեշտ տարածությունից: Ինձ համար կարևոր չէր, թե ով է իմ առաջ»,- Հասիկովի խոսքերը հաղորդում է sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ Հասիկովը նոկաուտի է ենթարկել հայ մարզիկին առաջին ռաունդում: