Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Իսպանիայում գործազրկությունը շարունակում է աճել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսպանիայի աշխատանքի նախարարության տվյալներով, հոկտեմբերին առանց աշխատանքի մնացած մարդկանց թիվն ավելացել է նախորդ ամսվա համեմատ 2,7 տոկոսով: Իսպանիայում գործազուրկների թիվն աճում է երրորդ ամիսը շարունակ: Ներկա պահին 4,8 մլն մարդ գրանցված են որպես գործազուրկներ:
Իսպանական տնտեսությունն ապրում է անկման շրջան: 2012-ի երրորդ եռամսյակում գործազրկության ընդհանուր մակարդակը հասել է 25 տոկոսի: