Սիրիացի գրոհայինները նոյեմբերի 5-ին մարտի մեջ են մտել Պաղեստինի Ազգային ազատագրման ճակատի ստորաբաժանման հետ, որը կիսառազմական կազմակերպություն է՝ հովանավորվող Սիրիայի կառավարության կողմից, հաղորդում է Lenta.ru-ն:
Մարտեր ծավալվել են Դամասկոսի հարավում՝ Թադամոն շրջանում և պաղեստինյան փախստականների Յարմուկ ճամբարում: Պաղեստինցիների կողմից կռվել են սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները: