30 ապրիլի 2005 - 09:16 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՈՉ ԹԵ ԲԱՔՎԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ
«Եթե Թուրքիան ցանկանա նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, ապա նա կանի այդ, հաշվի չառնելով հայ-ադրբեջանական հարաբերությունները»,-PanARMENIAN.Net գործակալության թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Բաքվում խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նա նշել է, որ ցանկալի է, որպեսզի հայ-թուրքական սահմանը շուտ բացվի: Միեւնույն ժամանակ ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ խոսել այն մասին, թե Թուրքիան նման քաղաքականություն է վարում Ադրբեաջանի հանդեպ համերաշխություից` սխալ է: Ինչ վերաբերում է Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակին, Յունուսովը նշել է երկրի բնակչության դժգոհությունը, որն Ադրբեջանում կարող է հանգեցնել հեղափոխության: