ԱՄՆ նախագահի պաշտոնում Միթ Ռոմնիի ընտրվելը կարող է նշանակել «նահանջի քայլ» ֆինանսական կարգավորման համաշխարհային համակարգի բարեփոխման գործընթացում, կարծում է ԵՄ ներքին շուկայի հարցերով հանձնակատար Միշել Բարնյեն, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
«Հանրապետականների ծրագրում ինձ անհանգստացնում է դրա հիմքում ընկած գայթակղությունը ետ շուռ տալ նոր կարգավորման ոլորտում ընդունված բոլոր որոշումները, որոնք ԱՄՆ-ում սկսված ֆինանսականի ճգնաժամի դասեր են»,- հայտարարել է Բարնյեն: