7 նոյեմբերի 2012 - 10:51 AMT
Google-ը նորացնում է որոնողական համակարգի դիզայնը

Google ինտերնետ-ընկերությունը փոխում է որոնողական համակարգի դիզյանը` մի քանի ֆիլտրեր և նավիգացիայի գործիքներ տեղադրելով որոնման արդյունքների վերևի պանելում, հաղորդում է Google-ի կորպորատիվ բլոգը:

«Նոր դիզայնն աչքի է ընկնում ավելի մեծ ազատ տարածությամբ և կենտրոնացած է որոնման արդյունքների վրա ինչպես ինտերնետ աղբյուրներից, այնպես էլ Knowledge Graph գործիքի օգնությամբ ստացված աղբյուրներից»,- նշվում է բլոգում:

Google-ի որոնողական համակարգի նոր դիզայնը սկզբից հասանելի կլինի ԱՄՆ օգտագործողների համար, սակայն ժամանակի հետ ընկերությունը կգործարկի այն աշխարհի այլ երկրներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: