7 նոյեմբերի 2012 - 10:32 AMT
Ջ. Սորոս. Օբամայի վերընտրությունը հնարավորություններ է բացում ԱՄՆ առավել խելամիտ քաղաքականության համար

Ամերիկյան ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակից է, շնորհավորվել է Բարաք Օբամային նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և կարծիք հայտնել, որ Օբամայի վերընտրությունը կհանգեցնի Վաշինգտոնում «ավելի խելամիտ քաղաքականության»:

Սորոսը հույս է հայտնել, որ ԱՄՆ կոնգրեսում հանրապետականները գալիք չորս տարիներին ավելի լավ կհամագործակցեն ԱՄՆ վարչակազմի հետ, «հատկապես այսպես կոչված «ֆիսքալային անկման» խնդրի հարցում»: