7 նոյեմբերի 2012 - 10:35 AMT
Ռոմնին ընդունել է ԱՄՆ նախագահի ընտրություններում պարտությունը և շնորհավորել Օբամային

ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին շնորհավորել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային ընտրություններում հաղթանակի կապակցությամբ` ընդունելով իր պարտությունը:

«Ես հենց նոր զանգահարել եմ Բարաք Օբամային, որպեսզի շնորհավորեմ նրան ընտրություններում հաղթանակի առթիվ»,- ասել է Ռոմնին Բոստոնում իր ընտրական շտաբում ելույթի ժամանակ:

Գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է ընտրություններում` հավաքելով ընտրողների կոլեգիայի 303 ձայները` անհրաժեշտ 270-ի դեպքում, հաղորդում է CNN հեռուստաալիքը: Ռոմնին հավաքել է 203 ձայն:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Օբաման Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ընտրողներին: