Հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը «Լինեքս Մեյջիքի» կազմում մասնակցում են Իսպանիայի թիմային առաջնությանը:
Առաջնության երկրորդ տուրում հայ շախմատիստսների թիմը հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նկատմամբ 3.5:2,5 հաշվով:
Սարգսյանը հաղթել է Խուան Ֆլուվիին, իսկ Տեր-Սահակյանը ոչ ոքի է խաղացել Իպոլիտ Ասիսի հետ:
«Լինեքս Մեյջիքը» հավաքել է երկու միավոր և կիսում է 3-5-րդ տեղերը: Առաջնության առաջատարը «Սեստաո Նատուրգասն» է, որն ունի 4 միավոր:
Երրորդ տուրում «Լինեքս Մեյջիքը» կխաղա «Ռեվերտե Ալբոխի» հետ: