7 նոյեմբերի 2012 - 11:40 AMT
Արտաշատյան ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 6-ին, ժամը 17,58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատյան ջրանցքում (Ջրաշեն գյուղի հատված) հայտնաբերվել է տղամարդու դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված մոտ 45 տարեկան տղամարդու դի: