7 նոյեմբերի 2012 - 12:59 AMT
Սևամորթ ֆուտբոլիստների միությունը մտադիր է լրջորեն պայքարել սևամորթ խաղացողների իրավունքների համար

Անգլիայում ստեղծված Սևամորթ ֆուտբոլիստների միությունը մտադիր է լրջորեն պայքարել սևամորթ խաղացողների իրավունքների համար: Ինչպես հայտնում է բրիտանական մամուլը, միությունը մտադիր է մինչև 9 ամսվա որակազրկման հասնել ռասիզմի ցանկացած դրսևորման համար:

Բացի այդ, ըստ միության, ցանկացած խաղ կարող է ընդհատվել, եթե տրիբունաներից ռասիստական արտահայտություններ հնչեն: Բոլոր այդ կետերը ներառվել են այն փաստաթղթում, որը քննվելու է արհմիության, պրեմիեր լիգայի ղեկավարության, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի, ինչպես նաև Kick It Out ակցիայի հովանավորների կողմից: