7 նոյեմբերի 2012 - 13:57 AMT
Փորձագետ. Թափոնների օգտագործման պետհսկողությունը Հայաստանում պատշաճ մակարդակի վրա չէ

Արտադրող ընկերությունների կողմից թափոնների օգտագործման ոլորտում պետհսկողությունը Հայաստանում պատշաճ մակարդակի վրա չէ, այդ մասին են վկայում նաև ստուգումների տվյալները, որ անց է կացրել վերահսկիչ պալատը: Այդ մասին նոյեմբերի 7-ին ԵՊՀ-ում «ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին թափոնները. օգտագործման տեխնոլոգիական, տնտեսական, բնապահպանական խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության բաժանմունքի կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ռուբեն Մովսիսյանը: Չնայած, որ օրենքը պարտավորեցնում է ընկերություններին նվազագույնի հասցնել թափոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, այնուամենայնիվ, ըստ նրա, սուր է կանգնած այդ գործընթացի հանդեպ պետհսկողության հարցը:

Ռուբեն Մովսիսյանը պարզաբանել է, որ թափոնների օգտագործման առաջնահերթ խնդիրը դրանց վերամշակումն է, որի արդյունքում դրանք կդառնան «չլուծվող և անշարժ»: «Նման վերամշակման դեպքում թափոնները չեն կարողանա լուծվել շրջակա միջավայրում՝ վնասելով այն»,-հավելել է նա: