Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ԼՂՀ կառավարության աջակցությամբ կառուցվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի մանկապարտեզը :
Նոր մանկապարտեզը, որ նախատեսված է 50 երեխայի համար, շահաոգրծման կհանձնվի 2013թ.ի կեսերին: Գյուղի գործող մանկապարտեզը, որն ունի 50 տարվա վաղեմություն, վաղուց վթարային վիճակում է: Գյուղը գտնվում է Ստեփանակերտ - Կարմիր Շուկա - Մարտունի ճանապարհի աջակողմյան մասում, Ամարաս վանքային համալիրից 5.5 կմ հեռավորության վրա: