ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ռեկտոր Լայունեն Լաուրիին և ուսումնական գծով պրոռեկտոր Եվա-Մարիա Ռաուդասոյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են երկու բուհերի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գիտական և բժշկական կենտրոն համարվող Եվրոպայի խոշորագույն Օուլուի համալսարանի ռեկտորը ողջունել է մանկավարժական համալսարանում բարձրագույն կրթությունը բարեփոխելուն միտված աշխատանքները, և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի նիստ: