Սլովենիայի Մարիբոր քաղաքում նոյեմբերի 7-18-ը կանցնի պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը: Շախմատիստները կմրցեն մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան տարիքային խմբերում:
Հայաստանը կներկայացնեն 16 շախմատիստներ: Մինչև 18 տարեկան տարիքային խմբում հանդես կգան Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Տիգրան Պետրոսյանը, որոնք Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում 2010 թվականին նվաճեցին Համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալները:
Առաջնությունը կանցնի 11 ռաունդից բաղկացած շվեյցարական համակարգով: