7 նոյեմբերի 2012 - 18:22 AMT
ABC հեռուստաալիք. ԱՄՆ ՌԾՈՒ-ն ամերիկյան տարածքային ջրերից ոչ հեռու նկատել է ռուսական սուզանավ

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ամերիկյան տարածքային ջրերից ոչ հեռու նկատել են ռուսական սուզանավ, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

ԱՄՆ ՊՆ-ում աղբյուրի խոսքով, «Բարակուդա -2» դասի ատոմային սուզանավն անցած ամիս նկատվել է ԱՄՆ ՌԾՈՒ կողմից արևելյան ափից 275 մղոն հեռավորության վրա: Միաժամանակ նշվում է, որ ռուսական սուզանավը չի մտել ամերիկյան տարածքային ջրեր:

Սուզանավը նկատելուց հետո ամերիկյան ռազմանավերը սկսել են հետևել դրան, և ռուսական սուզանավն ընթացք է վերցրել դեպի Եվրոպա: