2012թ. նոյեմբերի 4 – 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Սևան-Երևան ավտոճանապարհին իրականացված օպերատիվ վերահսկողության (ստուգայցի) ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպք: ՀՀ Բնապապահպանության նախրարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կազմվել են համապատասխան արձանագրություններ: