Չելյաբինսկի Տրակտորոզավոդսկի շրջանի ոստիկանությունը փնտրում է ծեծկռտուքի մասնակիցներին, որը տեղի է ունեցել Տանկիստների փողոցի արելյան սրճարանում: Առայժմ միջադեպի մասին տեղեկությունները հստակեցված չեն: Հայտնի միայն, որ երեկոյան վիճաբանություն է սկսվել երկու խմբերի միջև, որոնք ժամանակ էին անցկացնում տվյալ հաստատությունում:
Մի կոմղից հայեր էին, մյուսից`տաջիկներ: Սրահում ծեծկռտուք է սկսվել, սակայն երբ ժամանել է ոստիկանությունը, վեճի մասնակիցները փախուստի են դիմել: Դեպքի վայրում մնացել է միայն 37-ամյա հայը, ով մահացել է հիվանդանոցում` առանց գիտակցության գալու:
«Այսօր կհաստատվի զոհվածի մահվան պատճառը, միաժամանակ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ, ոստիկանությունը որոնում է վիճաբանության մասնակիցներին և վկաներին»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: