7 նոյեմբերի 2012 - 18:09 AMT
Վերականգնվել է ՌԴ ՊՆ նոր ղեկավար Սերգեյ Շոյգուի բանակի գեներալի կոչումը

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն ստանձնել է ՊՆ ղեկավարի պարտականությունները, հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայության ու տեղեկատվության վարչությունը:

«ՌԴ նախագահի կարգադրությամբ կրկին վերականգնվել է Սերգեյ Շոյգուի բանակի գեներալի կոչումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ արեց ՊՆ ղեկավար Անատոլի Սերդյուկովին ՝ այդ պաշտոնում նշանակելով Սերգեյ Շոյգուին, որը մինչ այդ զբաղեցնում էր Մոսկվայի շրջանի նահանգապետի պաշտոնը: