2 մայիսի 2005 - 07:35 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԱՌՈՒՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Բելառուս: Պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացան նախարար Կարեն Ճշմարիտյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում նախատեսվում են Անդրանիկ Մարգարյանի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Սերգեյ Սիդորսկու հետ, ինչպես նաեւ այցելություններ` «ՄԱԶ» արտադրական միավորում, «Բելազ» գործարան: ԱՊՀ գործադիր կոմիտեի շենքում Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի նաեւ Հայ-բելառուսական գործարար համաժողովին եւ Հայաստանում արտադրվող ապրանքատեսականու ցուցահանդեսի բացմանը: Այցի շրջանակներում կանցկացվեն նաեւ հայկական հեռուստատեսության օրեր Բելառուսում: Անդրանիկ Մարգարյանը կայցելի Հաղթանակի հրապարակ, «Խատին» հուշահամալիր, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր: Մայիսի 4-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան: