2 մայիսի 2005 - 08:31 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿԱՇԽԱՏԻ ՄԻՆՉԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԸ
Ըստ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի` «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ միջուկային վառելիքի պահեստարանի կառուցման մասին» օրինագիծը կմտնի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Օրինագիծը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Օրինագիծն առաջարկում է թույլատրել միջուկային վառելիքի պահեստարանի շինարարությունը 50 տարի պահպանման ժամկետով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում: Ինչպես նշել է նախարարը, պահեստարանի տարողությունը հաշվարկված է այնպես, որ ՀԱԷԿ-ը կգործի մինչեւ 2016թ.-ը: