7 նոյեմբերի 2012 - 20:02 AMT
Անդրեյ Տարկովսկու արխիվը կվաճառվի Sotheby's աճուրդում

Նոյեմբերի 28-ին Sotheby's աճուրդում կվաճառվի Անդրեյ Տարկովկսու անձնական արխիվը, հաղորդում է The Guardian-ը:

Կվաճառվեն ռեժիսորին պատկանող ծոցատետրերը, ֆիլմերի սցենարների տպագիր տարբերակները, որոնք տարբերվում են վերջնական տարբերակներից, 32 աուդիոձայնագրություններ և 13 գրառումներ մինիդիսկերով, ինչպես նաև նրա նամակները: Վաճառքի դրված լոտերի արժեքը կազմում է 80-100 հազար ֆունտ ստերլինգ:

Կվաճառվեն նաև Տարկովկսու ընտանեկան լուսանկարները: