Ամերիկյան գիտնականները բացահայտել են կյանքի երկարացման պարզ և երաշխավորված միջոց՝ դրա համար պետք է զբոսնել շաբաթական մի քանի ժամ, ինչը երկարացնում է կյանքը յոթ տարով: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
ԱՄՆ կառավարությանն առընթեր բժշկական հետազոտական գործակալության փորձագետները և Հարվարդի գիտնականները հանգել են նման հետևության՝ ուսումնասիրելով 40 տարեկանից բարձր ավելի քան 600 հազար տղամարդկանց և կանանց կենսակերպը:
Հետազոտողները հանգել են եզրակացության, որ շաբաթական երկուսուկես ժամ քայլելն ավելացնում է կյանքի տևողությունը գրեթե 3,5 տարով, իսկ եթե զբոսնել շաբաթական 7,5 ժամ՝ 4,5 տարով: