Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը շուտով կտապալվի: «Կարևոր է հնարավորինս արագ ընդհանուր հայտարարի բերել սիրիական ընդդիմությունում առկա տարբեր տեսակետները, ամենից առաջ այն պատճառով, որ իշխող ռեժիմի օրերը հաշված են»,- հայտարարել է ալ Արաբին, հաղորդում է Al-Jazeera-ն:
Օրերս Ֆրանսիայում ԱՊԼ դեսպան Նասիֆ Հիտին հայտարարել է, որ համաշխարհային տերությունները պետք է հանգեն «մինիմալ համաձայնության», որը կդադարեցնի Սիրիայում արյունահեղությունը: