7 նոյեմբերի 2012 - 20:49 AMT
Հարյուրավոր բրիտանացիներ բողոքել են կոշտ խնայողության կառավարական քաղաքականության դեմ

Դիմակներ հագած հարյուրավոր ակտիվիստներ Լոնդոնի կենտրոնում ելույթ են ունեցել կոշտ խնայողության կառավարական քաղաքականության դեմ բողոքով, հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը:

Ցուցարարները հայտարարել են, որ իշխանությունները ոտնահարում են քաղաքացիների իրավունքները և ազատությունները: Նրանք վանկարկել են կարգախոսներ տնտեսական համակարգի և խնդիրների դեմ, որոնք առաջացել են ֆինանսական ճգնաժամի հետևանքով: