7 նոյեմբերի 2012 - 21:39 AMT
Քենիայում նորածիններին անվանել են ի պատիվ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի

Բարաք Օբամայի վերընտրության օրը երկվորյակ երեխաներ ծնած քենիացի կինը երեխաներին անվանել է ի պատիվ Օբամայի և նրա մրցակից Միթ Ռոմնիի:

Երեխաները լույս աշխարհ են եկել Քենիայի արևմուտքում՝ Կոգելո գյուղից ոչ հեռու, որտեղից սերում է ԱՄՆ նախագահի հայրը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: