7 նոյեմբերի 2012 - 21:41 AMT
Իրանի իշխանությունները մտադիր են մեկ երրորդով կրճատել նավթի արտահանումը

Իրանի իշխանությունները պլանավորում են մեկ երրորդով կրճատել նավթի արտահանումը՝ կապված Արևմուտքի կողմից ներմուծված պատժամիջոների հետ:

Ինչպես հաղորդել է Fars տեղեկատվական գործակալությունը, համապատասխան օրինագիծ է պատրաստել Իսլամական խորհրդի ժողովը (ԻԻՀ խորհրդարանը):

«Կառավարությունը պետք է անցած տարվա համեմատ մեկ երրորդով նվազեցնի նավթի արտահանումը, որպեսզի հետևի Զարգացման հնգամյա պլանի առջև դրված խնդիրներին: ԻԻՀ գլխավոր նպատակը ներկա ժամանակի մարտահրավերների պայմաններում ազգային անկախության պահպանումն է»,- նշում է գործակալությունը: