7 նոյեմբերի 2012 - 21:46 AMT
Գվատեմալայի ափին տեղի է ունեցել 7,5 մագնիտուդով երկրաշարժ

Գվատեմալայի խաղաղօվկիանոսյան ափին տեղի է ունեցել 7,5 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չամպերիկո քաղաքից հարավ-արևելք 45 կմ հեռավորության վրա, երկրաշարժի օջախը գտնվում է 20 կմ խորության վրա:

Ուժեղ ցնցնումներ են զգացվել հարևան երկրներում՝ Մեքսիկայում և Սալվադորում: