2013-ի տվյալներով հունական տնտեսությունը կկրճատվի 4,2 տոկոսով, իսկ 2014-ին կաճի 0,6 տոկոսով:
Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի աշնանային կանխատեսման մեջ: 2012-ին Հունաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 5-րդ տարին շարունակ, հաղորդում է lenta.ru-ն:
2013-ին ռեցեսիա է սպասվում նաև Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Սլովենիայում և Կիպրոսում: Այլ երկրները կարող են խուսափել ռեցեսիայից, սակայն նրանց ՀՆԱ աճի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն կկրճատվեն:
Նոր հաշվետվությունում նաև հաղորդվում է, որ եվրագոտու ՀՆԱ-ն 2013-ին կարող է աճել ընդամենը 0,1 տոկոսով: