Հայաստանում հոջորդ տարի բացվելու է Իսրայելի բարեկամների կենտրոն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
Վարժապետյանի խոսքով՝ Հայաստանում հրեա ժողովրդի բարեկամները շատ են: Դրանց թվում են Հայկ Քոթանջյանը, Արամ Սաֆարյանը, որոնց Իսրայելը չի մոռանում: Այդ մարդիկ, ըստ Վարժապետյանի, միշտ գրել են և ելույթներ են ունեցել ի պաշտպանություն իրենց հայրենիքի: Կենտրոնի ստեղծման կոնկրետ ժամկետներ Վարժապետյանը չնշեց,քանի որ մանրամասները դեռ հայտնի չեն: