8 նոյեմբերի 2012 - 18:12 AMT
Սիրիական ականներն այս անգամ պայթել են Գոլանի բարձունքներում

Հինգշաբթի օրը Գոլանի բարձունքներում պայթել են մի քանի սիրիական ականներ՝ վնաս չպատճառելով, հաղորդել է Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Զինվորականները ենթադրում են, դա եղել է ոչ նպատակաուղղված գնդակոծություն, այլ ականների պատահական թռիչք սիրիական զորքերի և ընդդիմության ջոկատների միջև մարտերի ընթացքում:

Իսրայելական ուժային կառույցներում աղբյուրը հաղորդել է, որ ականներից մեկն ընկել է գյուղատնտեսական բնակավայրի ցանկապատի վրա: